Ռանյերին պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն շքանշանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով, որն ամենաբարձրն է այդ երկրում, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ստորագրել է իտալացի մասնագետին մեծ սպայի կոչում շնորհելու հրամանը։ Իտալացի մարզիկներից այդ պարգեւին տարբեր ժամանակներում արժանացել են՝ բարձրացատկի օլիմպիական չեմպիոն Սարա Սիմեոնին, հեծանվորդ Ջինո Բարտալին, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Սիլվիո Պիոլան եւ ալպինիստ Ռայնոլդ Մեսները։
Հիշեցնենք, որ Ռանյերիի գլխավորությամբ «Lեսթերն» այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



