Գտել են EgyptAir-ի անհետացած օդանավի ուղեւորներից մեկի դիակից մի նմուշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի իշխանությունները գտել են EgyptAir ավիաընկերության անհետացած Airbus A320 օդանավի ուղեւորներից մեկի դիակից մի նմուշը։ Հայտնաբերվել է նաեւ նստատեղի մի մասը, հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պաննոս Կամմենոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եգիպտոսի ԶՈւ-ն սկսել է հավաքել նախօրեին կործանված օդանավի մնացորդները եւ շարունակում են որոնումները։ Բեկորները ծովի մեջ են՝ 290 կմ խորության վրա, իսկ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հյուսիս գտել են ուղեւորների անձնական իրերը։
Հունաստանի ՊՆ-ն նույնպես պաշտոնապես հաստատել է բեկորները գտնելու տեղեկությունները։ Դրանք գտնվում են օդանավի հետ ռադարի կապը կորցնելու վայրից 10 կմ հարավ։ Ավիավթարի վայրում ծովի խորությունը հասնում է 3000 մետրի։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



