Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. քննարկվել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր (լուսանկարներ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: 

Այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: 

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում առկա է ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկա: «ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարևորել է միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, ՀՀ կառավարության ղեկավարն այսօրվա օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այս համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:

«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների կայացում:

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության, հյուրընկալության և աշխատանքի, բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նա կարևորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման և իրենց առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:

 

Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը և դեռևս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձևավորումը: Ռուսաստանի վարչապետը կարևորել է նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի և նպաստավոր օրենսդրական դաշտ:

Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ:

Նա կարևորել է ԵԱՏՄ երկրների ազատ առևտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը և այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն և պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման և ներդրումների գրավչության վրա:

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն իր ելույթում առաջնային է համարել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և կարևորել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը: 
Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային և հետևողական աշխատանքը հանդիսանում է առաջանային ուղղություն:

 

Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության և հնարավորությունների բարձրացման համար:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխանցման և բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին և այլն: 

Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ: 
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին Սոչիում:

Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը:

 

***
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը և Ղազախստանի վարչապետը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 
Ստորև ներկայացվում է Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Կարծում եմ, որ այսօրվա նիստում ընդունվեցին շատ կարևոր հարցեր՝ պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 31-ին Աստանայում: Սահմանվեցին որոշ կարևոր պարամետրեր:

 

Նախ և առաջ, կառավարությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվեց նավթամթերքի կարգավորման նախագիծը: Կարծում եմ՝ սա անկյունաքարային փաստաթղթերից է, որը բավական երկար քննարկվում էր: Քննարկվեցին Մաքսային օրենսգրքին և դրա ընդունման ժամկետներին վերաբերող հարցեր: Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ առաջիկա երկու նիստերում, որոնք տեղի կունենան օգոստոսի 12-ին Սոչիում և հոկտեմբերի 28-ին Մինսկում, կաշխատենք ավարտին հասցնել երկու փաստաթուղթ՝ մեր Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հետագա զարգացման համար: Հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Համոզված եմ, որ դա կնպաստի մեր Միության հետագա զարգացմանը: Շնորհակալություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ 2016 թվականը հայտարարվել է երրորդ երկրների և միջազգային տնտեսական միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման տարի: Այս տեսանկյունից օրակարգային առաջին հարցը, որն այսօր քննարկվեց, այն է, թե ինչպես ենք բանակցություններ վարելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար:

Կառավարությունների ղեկավարների միջև այսօր կայացած երկխոսությունը և զրույցը թույլ են տալիս արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք կառուցելու այդ երկխոսությունը: Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների և քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա:

Երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որն այսօր վերջնականապես համաձայնեցվեց, վերաբերում է նավթի և նավթամթերի միասնական շուկայի ձևավորմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստում ևս այս հարցը քննարկվել է: Եղել է բաց քննարկում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այն կներկայացվի մեր նախագահների հաստատմանը՝ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ: 

Օրակարգում կային հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական տարածության գործունեության տարբեր ոլորտներին, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար: Սկզբունքային փաստաթուղթ է հանդիսանում, իհարկե, Մաքսային օրենսգիրքը: Տեղեկացնեմ, որ հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել: Մնացել են միայն մի խումբ հարցեր, որոնց շուրջ քննարկումները պայմանավորվել ենք շարունակել Սոչիում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ Մինսկում, վերջնական պայմանավորվածություն կունենանք և կկարողանանք հաստատել նաև այդ փաստաթուղթը: Շնորհակալություն ուշադրության համար:

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան