Պենտագոնը հրաժարվել է Ռուսաստանի հետ կոորդինացնել ռազմական գործողություններ Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը առաջվա նման մտադիր չէ Ռուսաստանի հետ կոորդիանցնել ռազմական գործողություններ Սիրիայում: «Մենք չենք համագործակցում ու չենք կոորդինացնում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Interfax-ին տեղեկացրել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա այդպես է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության արած առաջարկին` ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ հարված հասցնել «Ջահադ ալ Նուսրայի» գրոհայինների դիրքերին: Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է գերատեսչության ղեկավար Էշտոն Կարտերի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական գործողությունները պաշտպանում են Ասադի ռեժիմին, ինչը նույնն է, որ յուղ լցնել կրակի վրա»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



