Եգիպտական զինվորականները А320 ինքնաթիռի և ուղևորների մարմնի մասեր են հայտաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի զինված ուժերը հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռի նոր բեկորներ, ինչպես նաև ուղևորների անձնական իրեր և մարմնի մասեր: Վկայակոչելով «РИА Новости»-ն, այս մասին գրում է «Արմենպրես»-ը: «Եգիպտոսի զինված ուժերն ու ռազմածովային նավատորմը կարողացել են հայտանբերել ինքնաթիռ ի այլ բեկորներ, ուղևորների որոշ իրեր, մարմնի մասեր, ուղեբեռ և աթոռներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ::
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



