Արագությունը միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ և ոչ թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի.«Չորրորդ իշխանություն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ միանգամից, արագ պայքարը բավականին ռիսկային է և վտանգավոր։
«ՉԻ» - ճիշտ է ասել Վահրամ Բաղդասարյանը, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պետք է պայքարել աստիճանաբար, շատ դանդաղ և նրբորեն։ Առաջին փուլում, օրինակ, կարելի է կոռումպացված չինովնիկներին ծաղկեփնջեր ուղարկել (կամ, ֆեյսբուքով, սմայլիկներ»), երկրորդ փուլում թեթևակի կշտամբել, երրորդ փուլում՝ հրավիրել որևէ սրճարան և հորդորել գոնե մի 10-15 տոկոսով նվազեցնել կաշառքի և ատկատների դրույքաչափերը և այլն։ Թե չէ՝ ո՞վ է տեսել, որ բռնեն ու հանցագործության դեմ արագ պայքարեն։ Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



