Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրիկ. «Եվրատեսիլի» ու մենահամերգի ռիսկերի մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Նոյեմբերյան մենահամերգից հետո երգիչ Էրիկն, ասես, վաստակած հանգստի էր գնացել: Եվ ահա օրերս նրա մասին կրկին խոսեցին. նախ «Իմ ամենալավ» տեսահոլովակի պրեմիերայի շնորհիվ, որտեղ նկարահանվել են հայկական շոու բիզնեսի մի շարք զույգեր, մեկ էլ «Եվրատեսիլի» առիթով. մրցույթի հայաստանյան ժուրիում երիտասարդ երգիչը գնահատում էր մասնակիցների ելույթները: Զրույցն Էրիկի հետ, բնականաբար, սկսեցինք այս օրերին առավել քան ակտուալ Եվրատեսիլի թեմայից:

- Այս մրցույթի հետ կապված մեզանում ավանդաբար ամեն ինչ և ամեն ոք քննարկվում ու քննադատվում է: Այս տարի բաժին հասավ նաև հայաստանյան ժուրիին (Էրիկից բացի դրա կազմում էր երգիչ Հայկոն, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, դիջեյ Դեյլը` Վարդան Բաբայանը, և թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը), որոնց կարողությունները կասկածի տակ դրվեցին. «Beautified project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը` պնդելով, թե նրանցից որևէ մեկն անգլերենին գրեթե չի տիրապետում, տարակուսել էր` ստացվում է` նրանք միայն երաժշտությունն են գնահատելու

- Նախ ասեմ, որ ես արդեն չորորդ տարին է, ինչ ժուրիի կազմում եմ, իսկ այս տարի մեր աշխատանքն այսքան քննարկվեց, քանի որ ըստ նոր կանոնների` ժուրիի գնահատականներն առանձին հայտարարվեցին: Մինչդեռ (ժպտում է) այնպես է ստացվում, որ այս օրերին ողջ ժողովուրդն է ժուրի դառնում... Ինչ վերաբերում է Անդրե Սիմոնյանի նկատառմանը, կարծում եմ` նա չի հասկացել, թե ինչ է գրում: Նախ նա այդքան մտերիմ չէ ինձ կամ ժուրիի մյուս անդամների հետ, որպեսզի իմանա անգլերենի մեր իմացությունը: Բացի այդ, դա ամենևին էլ պարտադիր չէ, քանի որ բոլոր մրցութային երգերին մենք վաղօրոք էինք ծանոթ` բոլոր մանրամասներով: Եվ ի վերջո «Եվրատեսիլում» շատ այլ լեզուներով երգեր են հնչում. ինչ է` մենք պիտի նաև սերբերեն կամ իտալերեն իմանանք, էլ չեմ ասում (կրկին ժպտում է) Ջամալայի հնչեցրած թաթարերենի մասին... 

- Կարծում եմ` շատերին հետաքրքիր կլիներ ծանոթանալ ժուրիի աշխատանքային խոհանոցին. ինչպես և ինչ պայմաններում էր ընթանում այդ քվեարկությունը:

- Ինչ ասեմ` բոլորս նստած ենք մի մեծ սենյակում, թեև իրարից բավական հեռու: Այս տարի ներկա էր նաև Եվրատեսիլի հատուկ պատվիրակը, որը հսկում էր այդ գործընթացը, նաև կանխում էր մեր միջև որևէ քննարկում: Այնուամենայնիվ, բոլորիս գնահատականները հիմնականում համընկել էին:   

- Այժմ կուզեինք քեզանից լսել մեր ժուրիի այս տարվա քվեարկության տրամաբանությունը:

- Այն շատ պարզ է: Բարձրագույն` 12 միավորը տվեցինք Ֆրանսիային, որի երգն իսկապես համապատասխանում էր այսօրվա թրենդին, ի դեպ, նման երգ էր ներկայացրել նաև Շվեդիան: Վրաստանին տված 10 միավորը պայմանավորված էր նրանով, որ մեր հարևաններն ինչպես միշտ յուրովի էին ներկայացել` անգլիական ռոքով, որը միշտ արդիական է: Ճիշտ է` Վրաստանից ես ավելի բարձր միավոր էի սպասում մեր մասնակից Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի վերաբերյալ, բայց ինչևէ... Ինչ վերաբերում է Ռուսաստանին շնորհած` նախորդ տարիների համեմատ ցածր` 2 միավորին, ապա դա ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չուներ` կապված ապրիլյան իրադարձություններից հետո հայերիս տրամադրվածության հետ: Ընդամենը գնահատվել է երգը, որը, ըստ իս ու շատերի, 1980-ականների ոճի էր` «Modern talking» խմբի երգացանկը հիշեցնող:

- Հաշվի առնելով քո այս բազմամյա եվրատեսիլյան փորձը` կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի այս մրցույթում արդեն Էրիկը կներկայացնի Հայաստանը:

- (Ծիծաղում է) Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա վերջին երեք տարիներին արդեն պիտի մասնակցեի... Անշուշտ Եվրատեսիլը ցանկացած երգչի համար գայթակղիչ է` որպես շլացուցիչ տոն, ինչպես նաև միջազգային ասպարեզում ներկայանալու լավ հնարավորություն: Սակայն հաշվի առնելով այս մրցույթի անկանխատեսելիությունը, դա որոշակի ռիսկ է իր երկրում ճանապարհ հարթած, կայացած երգչի համար. մեր հանրությունը շատ լուրջ, եթե չասեմ` ծայրահեղական է մոտենում եվրատեսիլյան արդյունքներին:

- Արի ավելի հստակացնենք` եթե Հանրային հեռուստաընկերությունը 2017-ին առաջարկի քեզ մասնակցել Եվրատեսիլին, կհամաձայնե՞ս:

- Նախ պետք է լինի ամենակարևորը` երգը, որը համահունչ կլինի թե ինձ, թե տվյալ ժամանակահատվածի թրենդներին: Շատ կարևոր է նաև  թիմն ու միախմբված աշխատանքը: Եվ, իհարկե, ամենակարևորը` պետք է զգաս, որ երկիրն ու հանրությունը մեջքիդ կանգնած են...

- Հետաքրքիր է` ինչպիսին պիտի լինի, ըստ քեզ, այդ երգը: Ենթադրում եմ` դա պետք է նման լինի մրցույթում հատուկ հրավիրյալ Ջասթին Թիմբերլեյքի կատարած երկրորդ Cant stop the feeling երգին, որը հիմք է դարձել նրա վերջին տեսահոլովակի համար:  

- Իրոք, այսօր կրկին շատ մոդայիկ է ֆանկ ոճի երաժշտությունը (ռիթմ և բլյուզ ոճի աֆրոամերիկյան պարային երաժշտություն - հեղ.): Այն մոդայիկ է նաև Եվրոպայում, որը երաժշտական նախասիրությունների առումով սնվում է ԱՄՆ-ից: Առհասարակ բեմում Էլեկտրոնային երաժշտաոճը գնալով իր տեղը զիջում է երաժշտականությանը, գործիքային երաժշտությանը:

- Մի խոսքով` այն երաժշտությանը, որը անցյալ նոյեմբերին ներկայացրեցիր Մարզահամերգայինում քո մենահամերգին: Ի դեպ, շատերն այն ռիսկային համարեցին այն առումով, որ հայ հանդիսատեսն արդեն հետ էր սովորել մենահամերգներից: Այսօր, կեսամյա հեռավորությունից ինչ կփոխեիր այդ ելույթում և արդյոք  բոլոր սպասումներդ արդարացվեցին:

- Անկեղծ ասած` ոչինչ չէի փոխի, թեև միգուցե մի քանի տարի հետո լրիվ այլ մենահամերգ կանեի: Բայց ինչ էլ լինի, ինձ համար անփոխարինելի են երաժշտականությունն ու կենդանի նվագակցությունը: Ինչ վերաբերում է ռիսկերին ու սպասումների արդարացմանը, ապա, իհարկե, ռիսկ էր, առավել ևս, որ չեմ ունեցել հովանավորներ, կամ չեմ եղել որևէ մեկի հովանու ներքո: Ամեն ինչ արել եմ ինքս` իմ եկամուտներով, ու իմ ընկերների հետ: Հասկանում էի, որ այդ մենահամերգն ինձ շատ անհրաժեշտ է` երկրպագուներիս սպասումներն արդարացնելու համար: Ուստի դահլիճում ներկայության առումով, իրոք, մտավախություն չունեի: Ի դեպ, այս ամենի ականատեսը կարող է լինել նաև հեռուստադիտողը` «Արմենիա» TV-ի եթերում մայիսի 21-ին, ժամը` 20:40 դիտելով համերգիս տեսագրությունը:

Աղբյուրը` TVմոլ շաբաթաթերթ

Նոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)