Պակիստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 169-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 169-ի, հայտնում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 109 զոհի մասին։
Գերատեսչության տեղեկություններով՝ 126 մարդ վիրավորվել է։ Հայբեր Փահթունհվա նահանգում զոհվել է 79 մարդ, վիրավորվել 70-ը։ Այստեղ վնասվել է նաեւ 3 հազար տուն։ Փենջաբում հեղեղները խլել են 48 մարդու կյանք եւ ավերել 2 հազար տուն։
Պակիստանի Քաշմիր նահանգում զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ Բելուջիսթանում՝ 13, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է աղետի գոտիներից։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



