Չինաստանում հեղեղումներից վնաս է կրել ավելի քան կես միլիոն մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մահացել է ութ մարդ, չորսը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տեղական իշխանությունների հաղորդել են, որ 557 հազար մարդ նյութական վնաս է կրել, շուրջ 55 հազար մարդ տարհանվել է: Հեղեղումների տարածքներում վնասվել են ավտոճանապարհներն ու կապերը, խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բնական աղետից կրած վնասը, իշխանությունների հաշվարկով, կազմել է 152 մլն 7 հազար ԱՄՆ դոլար:
Արտակարգ ծառայություները բերվել են պատրաստության բարձր մակարդակի, քանի որ կա սողանքների հավանականություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



