Քերին Թուրքիայի արտգործնախարարին հիշեցրել է խոսքի և մամուլի ազատության կարևորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամանետի պաշտոնական կայքը:
Քերին հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարին խոսքի ազատության, ինչպես նաև ազատ ու անկախ մեդիայի կարևորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրադրությունը Սիրիայում` կարևորելով հակամարտող կողմերի շրջանում թշնամության դադարեցումը:
Կողմերը խոսել են նաև Իրաքում և տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի, փախստականների ճգնաժամի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



