Քիմ Քարդաշյանը 9 կիլոգրամ նիահարել է լիպոսակցիա միջոցով
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մայիսի 18-ին Քիմ Քարդաշյանը ժամանել էր Կաններ, որտեղ ներկա է եղել Ջիմ Ջարմուշի «Կյանքը ինչպես հրաշք» կինոյի պրեմիերան։ Քիմը կարմիր գորգով անցել է արծաթագույն, մինչև հատակը ձգվող զգեստով, որով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը կարել է ոճաբան Lan Yu-ն։ Սակայն Քարդաշյանի անթերի տեսքը բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել բլոգերների շրջանում։
Բանն այն է, որ համացանցի օգտատերերի կարծիքով, աստղը Կանների կինոփառատոնից առաջ լիպոսակցիա է արել։ Փառատոնից ոչ այնքան վաղ աստղը ներկայացել էր մեկ այլ միջոցառման՝ Նյու-Յորքում Webby Awards մրցանակաբաշխությանը։ Այնտեղ աստղը նույնպես շատ գեղեցիկ տեսք է ունեցել, սակայն բլոգերները նկատել են, որ վերջինս այդքան նիհար չի եղել, ինչպես կինոփառատոնում։
Որոշ աղբյուրների պնդմամբ, կինոփառատոնին մասնակցելուց առաջ աստղը դիմել էր վիրահատության և կորցրել 9 կիլոգրամ, սակայն լիպոսակցիայի համար դա բավականին շատ է։ Քարդաշյանը չի մեկնաբանել տարածված խոսակցությունները։





1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



