Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ: Գյուղացիները բողոքում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը լսեց նրանց բողոքները և հայտարարեց, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:
ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



