Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղջիկս իսկական արքայադուստր է». ինչո՞ւ է Սաթենիկ Հազարյանը թաքցնում դստեր լուսանկարները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը մոտ մեկուկես տարի առաջ կրկնակի երջանկացավ, քանի որ դուստր ունեցավ։ Սաթենիկը խնամքով թաքցնում է 1 տարեկան 5 ամսական դստեր լուսանկարները։ Ըստ նրա՝ դրա համար կոնկրետ պատճառ չկա, պարզապես չի ցանկանում հրապարակայնացնել Լյուսիի լուսանկարները։ BlogNews-ի հետ զրույցում Սաթենիկը պատմել է ընտանեկան կյանքի, երեխաների մասին։ Ի դեպ, թեև Սաթենիկը նշել էր, որ իր ամուսնալուծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նա խնդրեց չհրապարակել ամուսնուն վերաբերող հարցերն ու պատասխանները։

-Սաթենիկ, յուրաքանչյուր կին երազում է աղջիկ ունենալու մասին։ Ձեր ընտանիքում էլ աղջիկը շատ սպասված էր։ Ի՞նչ փոխվեց նրա ծննդից հետո։

-Դա իսկապես երազանք էր ինձ համար։ Քանի որ որդի էլ ունեմ, զգում եմ տարբերությունը՝ իր նրբությունը։ Դստերս անունն իզուր չէր ընտրված՝ Լյուսի։ Նա իսկապես լույս էր մեր ընտանիքում։

-Երբ ընտանիքում հայտնվում է երկրորդ երեխան, ավագն ակամայից խանդով է լցվում։ Նման խնդրի բախվե՞լ եք։

-Չէ, Ալենը բացարձակ խանդ չի ունեցել։ Նա պատրաստ էր քույրիկի ծննդին, դեռ չծնված ժամանակ խոսում էր իր հետ։ Միասին ենք որոշել անունը։ Ալենը շատ է սիրում Լյուսիին և խնամքով է վերաբերում նրան. հոգատար եղբայր է։ Այնպիսի բաներ է անում, որ ապշում ես. ոչ միայն տակդիր է բերում, այլև շատ ավելին է անում՝ պահում է նրան, խաղում է իր հետ, խաղալիքներն են միասին հավաքում, մինչ ես սցենար եմ սովորում։ Ալենն օրինակ է ծառայում Լյուսիին, զգացվում է, որ տանը մեծ երեխա կա։ Ալենը հասկանում է, որ Լյուսին աղջիկ է ու շատ նուրբ է վերաբերվում քույրիկին։ Մենք իր երջանկությունն ենք, ասում է՝ մա՛մ, նա կմեծանա և քեզ նման կդառնա։) Ասում են՝ տղաները հետագայում իրենց մոր նման կանանց են ընտրում։ Իր մոտ Լյուսի էլ կա, մամա էլ, այնպես որ, իր համար ավելի բարդ կլինի։)

-Լյուսիի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձաք աշխատանքի։ Ինչպե՞ս եք կարողանում համատեղել նկարահանումներն ու 2 երեխաների խնամքը։

-Ինձ հաճախ են տալիս այդ հարցը, պատասխանում եմ՝ Աստծո կամոք։ Աստծո կամոք ծնվեց դուստրս, քանի որ ինձ համար, իրոք, երազանք էր դուստր ունենալը, հենց էնպիսի դուստր, որը հիմա կողքիս է։  Իհարկե, կան մարդիկ, ովքեր կողքիս են, օգնում են ինձ, սակայն ամենամեծ խնամքը, բնականաբար, մնում է մայրիկի վրա։

-Գիտեմ, որ առանձին եք ապրում, դայակի օգնության դիմո՞ւմ եք։

-Տատիկս է ինձ օգնում, կան նաև հարազատ մարդիկ, ովքեր օգնում են ինձ, սակայն ոչ դայակ։ Չեմ կարողանում վստահել դայակի։ Եթե լինի հարազատ մարդ՝ դայակի կարգավիճակում, դեմ չեմ լինի, սակայն պատրաստ չեմ դիմել օտար մարդու օգնության, քանի որ չգիտեմ՝ երեխայիս հետ ինչպես կվարվի։

-Սաթենիկ, երեխաների հետ ժամանցն ինչպե՞ս եք կազմակերպում, որ երկուսի համար էր հետաքրքիր լինի։ Ամեն դեպքում, տարիքային տարբեր խմբերում են, տարբեր նախասիրություններ ունեն։

-Ֆիլմ դիտելու ենք գնում։ Վերջին անգամ Լյուսիին էլ էինք ուզում տանել, սակայն վախեցանք՝ աղմկի։ Թեև նա ունի այդ համբերությունն ու հետաքրքրությամբ է դիտում մուլտֆիլմեր։ Ոչ միայն ես, այլև շրջապատում շատերն ասում են, որ նա իր տարիքից հասուն է։

Հաճախ գնում ենք սրճարաններ, որտեղ խաղահրապարակում տարբեր տարիքային խմբերի երեխաների համար հետաքրքիր ժամանց են ապահովում։ Իհարկե, դրանք վճարովի ծառայություններ են, բայց ես էլ եմ կարողանում հանգստանալ։

-Լյուսին բնավորությամբ ո՞ւմ է  նման:

-Ինքն իրեն է նման։ Նա արքայադուստր է. թագավորական ծագում ունի։) Դա սուբյեկտիվ եմ ասում՝ որպես մայր։

-Ի՞նչն եք ամենից շատ կարևորում երեխաների դաստիարակության հարցում։

-«Չի կարելի» քիչ ենք ասում։ Ամեն ինչի հիմքում սերն է, ինչ անում ենք, սիրով ենք անում։ Նույնիսկ այդ «Չի կարելին» սիրով ենք ասում, բացատրում ենք, ոչ թե թաթիկին խփում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան