Վեճի ժամանակ դանակահարել է 40-ամյա Պայքարին. 10 օր անց կասկածյալին գտել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 40-ամյա Պայքար Վ.-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք եւ աջ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղարշյան փողոցի թիվ 19 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, դանակով Պայքար Վ.-ին հարվածել է 31-ամյա Արման Գ.-ն, ոը մայիսի 19-ի երեկոյան ներկայացել է քննչական բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



