Երևանում ավտոտնակի տանիք է փլուզվել. 54-ամյա քաղաքացին մնացել է տակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 21-ին` ժամը 18:33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի բետոնե ծածկը փլուզվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում Բ. Հ.-ի ավտոտնակում տանիքը (12 քմ) փլուզվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1962 թ. ծնված Բ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել կանխարգելիչ միջոցառումներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



