Մանչեսթեր Յունայթեդը նվաճեց Անգլիայի գավաթը
ՍՊՈՐՏԱնգլիայի Գավաթի եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով:
Հանդիպմանը հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: «Քրիսթալ Փելասի» կազմում աչքի ընկավ Ջեյսոն Պաչուն: Րոպեներ անց Լուի վան Գալի սաները կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը: «Կարմիր սատանաների» կազմում գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան:
Ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ պարգեւեց փոխարինման դուրս եկած Ջեյսի Լինգարդը:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի գավաթակիր:
«Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Գոլերը՝ Պանչոն (78) - Մատա (81), Լինգարդ (110)
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



