Օբաման մտադիր չէ ներողություն խնդրել Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնիա կատարելիք այցի շրջանակում մտադիր չէ ներողություն խնդրել 1945թ. Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության համար, հայտնում է gazeta.ru:
«Պատերազմների ժամանակ միշտ էլ բոլոր կողմերից անմեղ զոհեր են գրանցվում, և մենք պարտավոր ենք անել հնարավորինս աշխարհում խաղաղության ու հակամարտող կողմերի միջև երկխոսության ապահովման համար: Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զենքից մաքրելու ուղղությամբ: Սա այն հարցն է, որի շուրջ ես աշխատել եմ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր»,-ասել է Օբաման:
Նա նաև ընդգծել է, որ հատկապես պատերազմի ժամանակ երկրի ղեկավարները ստիպված են կայացնել շատ բարդ որոշումներ, որոնց ուսումնասիրման հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



