ՃՏՊ Հարթագյուղ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 22-ին՝ժամը 09.07-ին, ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Volksvagen» մակնիշի 801LV61 պ/հ (վարորդ Գ. Պ.) բեռնատարը և կցորդիչով «մոտոբլոկ» (վարորդ Ա. Ա., ծնվ. 1983թ.) առանց պ/հ տրակտորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը բժիշկները տուժած Ա. Ա.-ին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխվել Սպիտակ քաղաքի ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:



