Տուխել. Բավարիայի հետ խաղի արդյունքը հիասթափեցնում է
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չափազանց տխուր էր Գերմանիայի Գավաթի եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով Մյունխենի «Բավարիային» պարտվելուց հետո:
«Խաղի արդյունքը հիասթափեցնում է: Չափազանց լավ էինք պաշտպանվում, սակայն գնդակի հետ այնքան լավ չէինք վարվում, որքան կցանկանայինք: Մտադիր էինք ավելի շատ գործել մրցակցի կիսադաշտում, սակայն դա մեզ չհաջողվեց:
«Բորուսիային» բավականաչափ երկար ժամանակ անհրաժեշտ եղավ խաղի ռիթմի մեջ մտնելու համար: Սակայն «Բորուսիան» թիմն ուժեղացնելու մեծ ներուժ ունի»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



