Թալիբների առաջնորդը սպառնալիք է եղել ԱՄՆ-ի և Աֆղանստանի անվտանգությանը. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» շարժման ղեկավար մոլլա Ահթար Մոհամադ Մանսուրը սպառնալիք է ներկայացրել աֆղանստանցիների և այնտեղ գտնվող ամերիկացիների համար, կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է TASS-ը:
«Երեկ երեկոյան ԱՄՆ-ը նպատակային ավիահարված է հասցրել «Թալիբան» շարժման ղեկավար Մանսուրին աֆղանա-պակիստանյան սահմանի հեռավոր շրջանում: Մանսուրն իրենից ներկայացրել է մշտական սպառնալիք ԱՄՆ զինված ուժերի և Աֆղանստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա:
Ինչպես հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը, հարվածը հասցվել է միանգամից մի քանի անօդաչուների կողմից այն ժամանակ, երբ թալիբներն ավտոմեքենայով շարժվել են պակիստանյան Ահմադ-Բալի քաղաքից հարավ-արևմուտք: «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկը կիրակի օրը հաստատել է շարժման առաջնորդի մահը:



