Իրաքյան բանակը Էլ-Ֆալուջայի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը. տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Իրաքի պետական հեռուստաընկերության հղումով:
Նշվում է, որ զինվորականները Էլ Ֆալուջայում գտնվող քաղաքացիներին խնդրել է ցանկացած պահին պատրաստ լինել քաղաքը գաղտնի երթուղով լքելուն: Դրա մասին հաղորդվելու է ավելի ուշ:
Ենթադրաբար այդ հայտարարությունը նշանակում է, որ Իրաքի բանակը պատրաստվում է քաղաքի ազատագրմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլ-Ֆալուջայի արվարձանում ոչնչացվել էր ԻՊ-ի հաղորդակցության և կապի ղեկավարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



