Հրդեհ Երևանի խանութներից մեկում.Iravaban.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 22-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 12 շենքի (2 հարկանի) տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող «Գայանե Մելքոնյան» ԱՁ հուշանվերների խանութ-սրահի տանիքում (տնօրեն Ա. Մ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.14-ին։ Այրվել են խանութ-սրահի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 60 քմ, մալուխների խուրձ՝ մոտ 5 գմ և վնասվել է առաստաղի մոտ 1 քմ հատված։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



