Եգիպտոսի նախագահը մեկնաբանել է եգիպտական ինքնաթիռի կործանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախագահ Աբդեն Ֆաթահ աս-Սիսին լրատվամիջոցներին խնդրել է չշահարկել եգիպտական EgyptAir ավիաընկերության՝ Միջերկրական ծովում ինքնաթիռի կործանման տեղեկությունները. հայտնում է gazeta.ru-ն:
«Այս պահին բոլոր սցենարներն էլ հավանական են: Շատ կարևոր է, որ մենք խոսում ենք այն մասին, որ կործանման որոշակի սցենար կա»,-հաղորդել է աս-Սիսին:
Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է, որ քննությունը կարող է շատ ժամանակ պահանջել, սակայն ոչ ոք չի կարող թաքցնել փաստերը:
EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռը, որը թռել էր Փարիզից դեպի Կահիրե, մայիսի 19-ի առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում եղել էր 66 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



