Շրի Լանկայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, գրում է RIA Novosti-ն:
Վերջին տվյալներով՝ աղետը հարվածել է 500 հազար մարդու, մոտ 200 հազար մարդ շարունակում են մնալ ժամանակավոր ապաստարաններում:
Արանեյեյքի շրջանում իշխանությունները շարունակում են փնտրել փլատակների տակ մնացած մարդկանց: Նրանց տվյալներով` փլատակների տակ կարող է գտնվել մոտ 140 մարդ:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հորդառատ անձրևները կշարունակվեն երկրի մի շարք շրջաններում, և նոր ջրհեղեղների ու սողանքների սպառնալիքը պահպանվում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



