Թուրքիայի իշխող կուսակցությունը նոր նախագահ է ընտրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Անկարայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարը:
Դրա արդյունքներով կուսակցության երրորդ նախագահ է ընտրվել Իզմիրից ընտրված պատգամավոր, տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Բինալի Յըլդըրըմը:
Քվեարկությանը մասնակցել է 1470 պատվիրակներից 1411-ը, որոնցից 1405-ն իրենց քվեն տվել են Բինալի Յըլդըրըմի օգտին: Մնացյալ վեց քվեն ճանաչվել է անվավեր: Բինալի Յըլդըրըմը ԱԶԿ նախագահի պաշտոնում փոխարինում է Ահմեթ Դավութօղլուին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



