Ուկրաինայում սպառնացել են արգելել Գորբաչովի մուտքը Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան կջանա փակել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի ճանապարհը Եվրոպա, որը հավանություն է տվել Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Դիվանագիտական ճանապարհով կդիմեմք եվրոպական գործընկերներին, որպեսզի նրան չընդունեն Եվրոպա և չֆինանսավորեն նրա հիմնադրամը, ինչն օգնում է թշնամություն սերմանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-
հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդատու, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Ավելի վաղ The Sunday Times-ը հրապարակել է Գորբաչովի հետ հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ աջակցում է Ղրիմի միացմանը Ռուսաստանին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



