Նոր պայթյուն Եմենում. զոհեր եւ վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի Հադրամաուտ նահանգի մայրաքաղաք Էլ-Մուկալա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Մեքենան պայթել է Եմենի բանակի հսկիչ-անցակետի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:
Անցնող շաբաթվա ընթացքում Հադրամաուտում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Պայթյունների եւ զինված հարձակումների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ է զոհվել, հիմնականում՝ ոստիկաններ եւ զինվորականներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



