Քեմերոնը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ ուրախ կլինի հանդիպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, եթե նա Մեծ Բրիտանիա այցելի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Քեմերոնը հայտարարել է բրիտանական ITV-ին տված հարցազրույցում:
Սակայն բրիտանական վարչապետը վերահաստատել է անհամաձամայնությունը մահմեդականների մասին ամերիկացի միլիարդատիրոջ սկանդալային կոչերի հետ, որը Քեմերոնը նախկինում կտրուկ քննադատել էր:
«Ես չեմ հրաժարվում խոսքերից, որն ասել եմ մահմեդականներին Ամերիկա չթողնելու վերաբերյալ քաղաքականության մասին: Ես այն շարունակում եմ համարել սխալ եւ գժտություն սերմանող»,- ընդգծել է Դեւիդ Քեմերոնը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



