Թուրքիայի վարչապետի թեկնածուն կառավարման նախագահական համակարգի կողմնակից է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախագահի եւ երկրի վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել կառավարման նախագահական համակարգի օգտին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Անկարայում անցկացվում է ԱԶԿ-ի արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության նոր ղեկավարը. այդ պաշտոնում առաջադրված է միայն Յըլդըրըմի թեկնածությունը, որն էլ, ինչպես սպասվում է, երկրի նոր վարչապետը կդառնա:
1923 թվականին Թուրքական Հանրապետության կազմավորումից ի վեր երկրում գործող խորհրդարանական համակարգը նախագահականով փոխարինելու հարցում պնդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա առաջարկում է Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել: Ընդդիմությունը դեմ է այս նախաձեռնությանը եւ Էրդողանին մեղադրում է միանձնյա իշխանություն հաստատելու ձգտման մեջ։



