ԱԶԿ-ն Թայիփի կուսակցությունն է. Թուրքիայի արդարադատության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր Անկարայում անցկացված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկրորդ արտահերթ համագումարի արդյունքներով ընտրվել է կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ:
Իր ելույթում Բոզդաղը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության միակ առաջնորդն է, և որ կուսակցության ժողովրդական անվանումը «Թայիփի կուսակցություն» է:
Բոզդաղն ընդգծել է, որ Էրդողանը բարոյապես իրենց հետ է, թեպետ ֆիզիկապես չի կարող լինել իրենց հետ (Թուրքիայի նախագահը չպետք է լինի կուսակցական):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



