Էրդողանի փեսան օդում է թողել Դավութօղլուի կնոջ պարզած ձեռքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` այսօր Անկարայում անցկացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 2-րդ արտահերթ համագումարը, որի արդյունքներով կուսակցության 3-րդ նախագահ է ընտրվել տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Համագումարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: ԱԶԿ նախագահի ու երկրի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տվող Ահմեթ Դավութօղլուն կնոջ` Սարե Դավութօղլուի հետ հերթով ողջունել էն կուսակցության վերնախավին: Երբ Սարե Դավութօղլուն մոտեցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, որը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է, և պարզել է իր ձեռքը, Ալբայրաքը չի արձագանքել նույն կերպ և նրա ձեռքը թողել է օդում` փոխարենը ողջունելով գլխի շարժումով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



