Եգիպտոսը սուզանավ է ուղարկել սև արկղի A320-ի որոնման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսը սուզանավ է ներգրավել Միջերկրական ծովն ընկած EgyptAir ինքնաթիռի բեկորների որոնման համար: Այդ մասին հայտնել է երկրի նախագահը, հայտնում Reuters-ը:
«Որոնման համար սարքավորումներ այսօր ուղարկել ենք Նավթի նախարարության կողմից. նրանք ունեն սուզանավ, որը կարող է իջնել մինչև 3 հազար մ խորություն: Այն ուղևորվել է ինքնաթիռի ընկնելու վայրի ուղղությամբ, որպեսզի գտնի սև արկղերը»,- ասել է նախագահը:
Մայիսի 20-ին եգիպտական իշխանությունները գտել են ինքնաթիռից առաջին իրերը: Զինվորականները նշել են, որ մայիսի 21-ին Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի հետաքննության և անվտանգության վերլուծության բյուրոն (BEA) հայտնել է, որ EgyptAir ինքնաթիռի ավտոմատ համակարգը կապը կորելուց մի քանի րոպե առաջ ազդանշան է ուղարկել սրահում ծխի առկայության մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



