Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա. Գյուլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` Ռեջեփ Էրդողանի և Բյուլենթ Արընչի հետ միասին 2001 թվականին ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երեք հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլը, որը նախկինում եղել է Թուրքիայի վարչապետ, արտգործնախարար և նախագահ, ուղերձ է հղել ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարի մասնակիցներին:
Իր ուղերձում նա նշել է, որ Թուրքիան անցավ իր պատմական ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը: Գյուլն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունեցող Թուրքիան այլևս չի կարող ժամանակ կորցնել ահաբեկչության վրա:
Գյուլը վստահություն է հայտնել, որ ԱԶԿ երկրորդ արտահերթ համագումարը ճանապարհ կհարթի առկա խնդիրների լուծման համար: Ընդգծվում է, որ Գյուլի ուղերձն ընթերցել են Էրդողանի ուղերձից հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



