Կլոզե. Լացիոն ինձ նոր պայմանագիր չի առաջարկել
ՍՊՈՐՏԻտալական «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն հերքել է ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեի խոսքերը:
Ըստ Տարեի՝ հռոմեական ակումբը գերմանացուն առաջարկել է 2-ամյա պայմանագիր:
«Բանակցություններ վարելու իմաստ չեմ տեսնում: Ցանկանում եմ բացատրել՝ հարցը վերջնականապես փակելու համար: «Լացիոն» ինձ կամ իմ գործակալին ոչինչ չի առաջարկել»,- Կլոզեի խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ Կլոզեն «Լացիոյի» կազմում մասնակցել է 171 հանդիպման, դարձել 64 գոլի եւ 35 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



