Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով 3 հայ է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով անձնասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։
Վերջին տվյալներով՝ նյութական վնասների հետ մեկտեղ արձանագրվել է երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների մեջ կա մեկ հայ՝ Խաչիկ Կարապետ անվամբ, որը Ռաքքայից էր հաստատվել Գամիշլիում ։
Բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։
Ավելի ուշ arevelk.am-ը հայտնել է 3 հայ վիրավորի մասին` Խաչիկ Կարապետ, Սամվել Պարսումի եւ Դավիթ Տալտրեան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



