Էրդողանը Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում գտնվող իր նստավայրում ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին։
Հանդիպման ժամանակ Էրդողանը Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 65-րդ կառավարությունը։ Հանդիպումից առաջ Էրդողանն ընդունել էր Թուրքիայի 64-րդ կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուին և ընդունել էր նրա հրաժարականը։
Էրդողանը ցանկություն էր հայտնել, որ Դավութօղլուն այդ պաշտոնում շարունակի պաշտոնավարել նախքան նոր կառավարության ձևավորումը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



