ՊՍԺ-ի նախագահը հայտնել է, թե ով կփոխարինի Իբրահիմովիչին
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ընդգծել է, որ թիմում կա ֆուտբոլիստ, ով կարող է փոխարինել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Շվեդիայի հավաքականի ավագը հունիսին կհեռանա Ֆրանսիայի չեմպիոնի կազմից:
«Շատ կարեւոր էր հաղթել Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում, քանի որ դա Զլատանի վերջին խաղն էր: Պետք է նվաճեինք այս տիտղոսը նրա ու երկրպագուների համար:
Ո՞վ կփոխարինի Զլատանին: Հիանալի հարձակվող ունենք՝ Կավանին: Նա արդեն ապացուցել է, որ գիտի, թե ինչպես փոխարինել Իբրահիմովիչին»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է «Get French Football»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



