Թալանդում ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդում Չումպհոն նահանգից երկրի մայրաքաղաք մեկնող երկհարկանի ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 7, վիրավորվել 25 մարդ, հաղորդում է Թաիլանդի Երրոդր ազգային հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին, Բանգկոկից 180 կմ հեռավորության վրա:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, ավտոբուսը չափից ավելի արագ է ընթացել եւ ոլորաններից մեկում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել սյանն ու շրջվել: Վեց մարդ, այդ թվում վարորդը տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցում, իսկ 25 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Վթարի պատճառ կարող է լինել վարորդի հոգնածությունը, որը հնարավոր է քնել է ղեկին: Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանության քննիչը, որը վթարից հետո հարցաքննել է ուղեւորներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



