Հնդկաստանը բազմակի օգտագործման առաջին հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը հաջողությամբ արձակել Է սեփական արտադրության առաջին բազմակի օգտագործման տանող հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Արձակումը կատարվել Է մայիսի 23-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:30-ին) Անդհրա Փրադեշի նահանգի Շրիհարիքոթա տիեզերակայանից: Հրթիռն ստացել Է RLV-TD (Re-usable launch vehicle — Technology demonstration - «Բազմակի օգտագործման տանող հրթիռ – տեխնոլոգիական ցուցադրական նմուշ») փորձնական անվանումը: Հրթիռի թռիչքից 20 րոպե անց արձակումը ճանաչվել Է հաջող:
6,5 մետր երկարությամբ եւ 1,75 տոննա քաշով հրթիռը մշակել են հինգ տարում, ծրագիրն արժե շուրջ 14 միլիոն դոլար:
Սպասվում Է, որ շաթլի վերջնական տարբերակը կհայտնվի 10 – 15 տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



