Տաջիկստանում բնակչության 94 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանում բնակչության ավելի քան 94 տոկոսը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի ԿԸՀ նախագահ Բախտիեր Խուդոերզոդին։
«Սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել 3 մլն 814 հազար մարդ կամ ընտրողների 94.5 տոկոսը, դեմ է եղել 134 հազար 171 մարդ կամ ընտրողների 3.3 տոկոսը»,- ասել է նա։
Հանրաքվեին մասնակցել է երկրի բնակչության 92 տոկոսը կամ 4 մլն 38 հազար մարդ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



