Օբաման հայտարարել Է Վիետնամին զենքի մատակարարումների բռնարգելքի վերացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են վերացնել Վիետնամին ամերիկյան մահացու զենքի մատակարարումների բռնարգելքը: Այս հայտարարությունը հնչել Է Օբամայի՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (ՎՍՀ) կատարած ա յցի ժամանակ: ԱՄՆ-ը մինչ օրս երբեք զենք չի վաճառել ՎՍՀ-ին:
«Ես նաեւ կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն ամբողջովին վերացրել Է Վիետնամին սպառազինությունների վաճառքի արգելքը, որը գործում Է շուրջ 50 տարի»,- ասել Է նա Վիետնամի նախագահ Չան Դայ Քուանգի հետ Հանոյում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ն 1965 – 1973 թականներին ակտիվորեն մասնակցել Է Վիետնամական պատերազմին, պատերազմն ավարտվել Է 1975 թվականին ԱՄՆ-ի օգնությունն ստացող Վիետնամի Հարավի լիակատար պարտությամբ: Վերջին տարիներին երկրների հարաբերությունները կայունացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



