Շրի Լանկայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել Է 92-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրի Լանկայում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 92-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Ներկայում երկրի բանակի զինվորներն զբաղված են երեք գյուղերի բնակիչների որոնումներով, որոնք հայտնվել են սողանքի տակ: Անցած օրվա ընթացքում նրանք փլվածքներից դուրս են բերել ութ մարդու: Արտակարգ իրավիճակների հակազդման տեղական կենտրոնի տվյալներով՝ 109 մարդ դեռեւս անհայտ կորած Է համարվում:
Նշվում Է, որ մայիսի 22-ին վերջապես դադարել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող անձրեւները, եւ հեղեղված փողոցներում ջրի մակարդակն արագորեն իջնում Է: Դա, ինչպես հույս ունեն որոնողափրկարարական գործողությունների մասնակիցները, կթեթեւացնի իրենց աշխատանքը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



