Սիրիայի բանակը ԻՊ-ից ազատագրել է Դեր Զորի հայկական գերեզմանատունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արաբական բանակի 137-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները մայիսի 23-ին Հանրապետական Գվարդիայի 104-րդ օդադեսանտային բրիգադի ստորաբաժանումների հետ համատեղ «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հայկական գերեզմանատունը։
Բանակն այդ տարածքն ազատագրել է քաղաքի արեւմուտքում նույն օրը ԻՊ գրոհայինների իրականացրած հարձակումները հետ մղելու ժամանակ։ Որպես ԻՊ չհաջողված հարձակման հետեւանք՝ բանակային ստորաբաժանումներն օգտվել են հակագրոհի հնարավորությունից եւ ազատագրել գերեզմանատունը, հայտնում է Almasdarnews-ը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



