ԻՊ-ի ահաբեկիչները կանանց են պատրաստում Արեւմուտքի վրա հարձակումներ կատարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կանանց մարտական պատրաստություն Է իրականացնում Արեւմուտքի վրա հարձակումներ կատարելու համար: Այդ մասին մայիսի 23-ին հայտնել Է ABC թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի փորձագետները գրանցել են Սիրիայում ԻՊ-ի ճամբարների առկայություն, որոնք զբաղվում են բացառապես կանանց պատրաստությամբ՝ Արեւմուտքի երկրների վրա հարձակվելու համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ թույլ սեռի ներկայացուցիչները ֆիզիկական պատրաստությունն անցնում են «տղամարդկանց հետ հավասար»:
Ինչպես հավելում Է թերթը, ԻՊ-ի ահաբեկիչները «բազմաթիվ առավելություններ են ստանում իրենց շարքերում կանանց ներգրավումից»: Մասնավորապես, ընդգծվում Է, որ կանանց նկատմամբ անվտանգության հսկողության մակարդակն ավելի ցածր Է»: Բացի այդ, «հարգելով իսլամի խստությունը, տղամարդկանց արգելվում Է կանանց անձնական խուզարկություն անցկացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



