ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել կիսով չափ կրճատել փախստականների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային հանրակցությունը պետք Է ջանքեր գործադրի, որպսզի մինչեւ 2030 թվականը կիսով չափ կրճատի փախստականների թիվը: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ մայիսի 23-ին Ստամբուլում ելույթ ունենալով առաջին Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի բացման արարողությանը:
Գագաթնաժողովին մասնակցում են 177 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում պետությունների եւ կառավարությունների 65 ղեկավարներ:
«Այսօր մարդկությունը ճգնաժամային շրջան Է ապրում՝ կապված զինված հակամարտությունների եւ բնական աղետների հետ: Դրա հետեւանքով առնվազն 130 միլիոն մարդ օգնության ամենօրա ապահովման կարիք ունի: Փախստականների թիվն առավելագույնի Է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Ես ձեզ կոչ եմ անում ջանքեր գործադրել մինչեւ 2030 թվականը տեղահանված անձանց թիվը կիսով չափ կրճատելու եւ հանձնառությունների ավելի արդարացի բաշխման հիման վրա փախստականների եւ տեղահանված անձանց հիմնախնդիրների երկարաժամկետ լուծումների ընդունման համար»,- հայտա րարել Է Պան Գի Մունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



