«Շտապօգնության» եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակված երիտասարդը ձերբակալվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շտապօգնության» աշխատակիցների, ապա ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի բնակիչ Ն. Եղյանը ժամը 16:00–ի սահմաններում իրենց տանը դանակով վնասել է ինքն իրեն, որից հետո ոչ սթափ վիճակում, դանակով հարձակվել կանչով իրենց տուն մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վրա, հայհոյել բուժաշխատողներին, սպառնացել, դանակով վնասել ավտոմեքենայի դիմապակին:
Նախնական տվյալներով` տղամարդը դանակով հարվածել է նաեւ ոստիկանության աշխատակցին, որը դեպքի վայր էր մեկնել` բուժաշխատողների վրա կատարված հարձակման ահազանգն ստանալուց հետո:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



