Փոթորիկ Երեւանում. ուժեղ քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանում, քիչ առաջ, ժամը 15․15-ի սահմաններում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ Ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։ Քամին քշում էր փողոցում գտնվողներին։ Անգամ բակերում կայանված մեքենաներն էին ուժեղ քամուց օրորվում։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ արդեն ահազանգեր են ստացել տարբեր բնակավայրերից ուժեղ քամու պատճառած վնասների մասին։ Հատկապես ահազանգերը ստացվել են Երեւանից եւ Արագածոտնի մարզից։
Որոշ մարզերում ուժեղ կարկուտ է եկել, որի պատճառով լրջորեն բվնասվել է բերքը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



