Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փոսերի վերացման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապրիլից մեկնարկած փոսերի վերացման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում և միջբակային տարածություններում`մասնագիտացված 8 կազմակերպությունների ռեսուրսներով: Մինչ ծրագրի մեկնարկը երևանյան փողոցները պատասխանատու կառույցների կողմից գույքագրվել են: Հաշվի են առնվել նաև թեժ գծերի հեռախոսահամարներով բնակիչներից ստացված զանգերը`այս կամ այն հատվածում փոսերի վերացման աշխատանքներ ծավալելու մասին: Ծրագրի ընթացքին և որակական բոլոր չափանիշների ապահովմանը հետևում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները:





Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



