Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությունը առողջապահության ոլորտում՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում ոլորտի զարգացման, արդիական փորձի կիրառման գործընթացներին:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



