Թալիշում այս պահին անվտանգ է. Սերան Օհանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ համայնքում այս պահի դրությամբ անվտանգ է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: Այսօր պաշտպանության բանակը իր ստորաբաժանումներով ծառայություն է իրականացնում: Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, կրակոցները քիչ են: Այս ամենը հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծեն, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



